
- This event has passed.
Ազգային գրադարանային շաբաթը գրադարանում
20/04/2022 @ 11:00 am - 3:00 pm

Ապրիլի 20-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» բաժնի ուսանողների հետ:
«Գրադարանավարի մասնագիտությունը 21-րդ դարում» խորագրով քննարկման ընթացքում ներկաները փոխանակվեցին իրենց մտքերով, հնչեցին հետաքրքիր առաջարկներ ուսանողների կողմից: Շատ ողջունելի և ուրախալի էր երիտասարդների նորովի պատկերացումները գրադարանների դերի և զարգացման վերաբերյալ: