ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Էլ շտեմարաններ

1

Գրադարանից հասանելի կենսաբժշկական շտեմարաններ

Cochrane Library
Կոկրեյնյան գրադարանը ապացուցողական վեց շտեմարանների հավաքածու է, որը ստեղծված է բժշկական որոշումներ կայացնելիս տեղեկատվություն տրամադրելու համար։

DynaMed
DynaMed-ը էլեկտրոնային կլինիկական ռեսուրս է` բժիշկների և հիվանդների համար: Այստեղ Դուք կարող եք արագ գտնել Ձեր հարցերի պատասխանները, հարստացնել կլինիկական գիտելիքներն ու բարձրացնել հիվանդների խնամքի մակարդակը:

HINARI
HINARI-ն բազմաթիվ գրադարաններին տրամադրում է առողջապահության վերաբերյալ վերջին տարիների լավագույն տեղեկատվությունը: Ներառում է ավելի քան 2000 գիտական հրատարակություն և ունի աշխարհում կենսաբժշկական գրականության մեծագույն հավաքածուներից մեկը:

UpToDate
Բուժման ժամանակ,  ապացուցողական  կլինիկական որոշում  կայացնելիս, Ամենավստահելի տեղեկատվական  ռեսուրս է։

Консультант врача
էլեկտրոնային բժշկական գրադարաн հնարավորություն է տալիս օգտվել բազմատեսակ մասնագիտական մենագրություններից, ազգային և կլինիկական ուղեցույցներից, գործելակարգերից, գունավոր ատլասներից, մեթոդական ձեռնարկներից և այլ մասնագիտական գրականությունից, որոնք ստեղծվել են բացառապես ապացուցողական բժշկության բազայի հիման վրա:

Բաց մատչելիությամբ գիտական կենսաբժշկական շտեմարաններ

BioMed Central
BioMed Central-ը գիտության, տեխնոլոգիաների և բժշկության բնագավառների հրատարակիչ է, որն առաջնորդվում է բաց մատչելիության մոդելով: BioMed Central-ի կողմից հրատարակվող հոդվածները օնլայն հասանելի են հրատարակությունից անմիջապես հետո:

Directory of Open Access Journals (DOAJ)
Այս շտեմարանը բաց դրված, ամբողջական հոդվածներով, գրախոսված ամսագրերի հավաքածու է: Այն ներառում է 1983-ից ավելի ամսագրեր և 83.130-ից ավելի հոդվածներ:

Consillium Medicum
Consilium Medicum-ը ներկայացնում է Ռուսաստանի առաջատար բժշկական պարբերականների ամբողջական հոդվածներ ինտերնետային տարբերակները: Կայքում ներկայացված հրատարակությունները ներառում են Ռուսաստանի առաջատար կլինիցիստների աշխատանքները, որոնք իրենց ոլորտում առաջատարն են:

elibrary.ru
Գիտական էլեկտրոնային գրադարան eLIBRARY.RU-ն խոշորագույն ռուսական տեղեկատվական պորտալ է՝ գիտության, տեխնոլոգիայի, բժշկության և կրթության բնագավառներում: Այն պարունակում է ռեֆերատներ և ավելի քան 13 մլն գիտական հոդվածների և հրատարակությունների ամբողջական տեքստեր: Այս կայքում հասանելի են ավելի քան 2000 գիտատեխնիկական ամսագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնցից ավելի քան 1000 ամսագրեր ունեն ազատ մուտք:

Free Medical Journals
Նախորդ տարիների կարևորագույն բժշկական ամսագրերը հասանելի են օնլայն և ունեն ամբողջական հոդվածներին ազատ մուտք: Գիտական տեղեկատվության անսահմանափակ լինելը բժշկական հրատարակության նոր ստանդարտ է:

PUBMED
ԱՄՆ-ի բժշկության ազգային ինստիտուտի որոնման ծառայությունն է, որն ապահովում է MEDLINE, PreMEDLINE և նմանատիպ այլ շտեմարանների` 20 միլիոնից ավելի գրառումներ և ներառված օնլայն ամսագրերի հղումներ:

PubMed Central (PMC)
PubMed Central-ը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկության ազգային գրադարանի բաց մատչելիությամբ կենսաբժշկական և բնագիտական ամսագրերի պահոց է: Ներառում է ավելի քան 2,2 միլիոն գրախոսված հոդվածներ:

World Health Organization (WHO)
WHO Publications
Հրատարակությունների գրացուցակ, WHOLIS մատենագիտական շտեմարան, հրատարակությունների պատվիրման ձևեր, գրադարանի ծառայություններ:

Բարձր վարկանիշով այլ կենսաբժշկական շտեմարաններ

BMJ
BMJ (British Medical Journal)-ն միջազգային, գրախոսված բժշկական ամսագրերի և ամբողջությամբ «նախ օնլայն» սկզբունքով հրատարակություն է: BMJ-ի հրատարակության մոդելն է «շարունակական հրատարակություն», ինչը նշանակում է, որ բոլոր հոդվածները հայտնվում են bmj.com կայքում՝ նախքան տպագրվելը: Կայքը ամեն օր թարմացվում է BMJ թարմ օրիգինալ հետազոտություններով, կրթական նյութերով, նորություններով, հոդվածների մեկնաբանություններով, ինչպես նաև տեսանյութերով ու բլոգերով:

EBSCOhost Research Databases  
Ամբողջական հոդվածների շտեմարան, որը հասանելի է օնլայն EBSCO կայքի միջոցով:

Elsevier
Elsevier-ը, լինելով գիտական և առողջապահական տեղեկատվության աշխարհի առաջատար հրատարակիչը, սպասարկում է ավելի քան 30 միլիոն հանրահայտ գիտնականների, ուսանողների և բժիշկների:

Media Sphera Publishers
Media Sphera Publishing House founded in 1993 is the largest Russian publisher of peer-reviewed scientific and practical medical journals. Its members were the first in this country to emphasize the importance the rigorous evidentiary basis on which to build up medical research, introduced the term evidence-based medicine, and issued a number of classical publications on this subject.

IngentaConnect
IngentaConnect-ը հետազոտական օնլայն հոդվածների ամենաճկուն հավաքածուներից մեկն է, որը ներառում է 4.5 միլիոն հոդվածներ ավելի քան 13.500 հրատարակություններից: IngentaConnect-ը տրամադրում է օնլայն էլեկտրոնային հոդվածների ամբողջական տարբերակները՝ օնլայն վճարման կամ հրատարակությանը բաժանորդագրվելու ճանապարհով:

OvidSP
Ovid-ը օգնում է օգտվողներին իրենց հետազոտական գործընթացում ժամանակ խնայել, որպեսզի նրանք կենտրոնանան իրենց աշխատանքի արդյունքի վրա և կարողանան պատասխանել հիվանդների կարևոր հարցերին ու բացահայտեն նոր մոտեցումներ:

Oxford Medicine Online
Oxford Medicine Online-ը բժշկական շտեմարանների հավաքածու է, որն ընդգրկում է տեղեկատվություն բժշկական փորձի բոլոր փուլերի վերաբերյալ՝ նախատեսված ինչպես ուսանողների և սկսնակ բժիշկների, այնպես էլ բժիշկ-խորհրդատուների և փորձառու բժիշկների համար:

Oxford University Press
Որպես ակադեմիական և գիտական ամսագրերի միջազգային հրատարակիչ՝ Oxford University Press-ը հրատարակում է ավելի քան 180 ամսագիր, որոնցից շատերը համագործակցում են հեղինակային ընկերությունների հետ: Հավաքածուում կան բնագիտական, բժշկական, հումանիտար, մաթեմատիկական և օրենսդրական ամսագրեր:

PsycINFO
PsycINFO-ն աբստրակտների շտեմարան է, որը տրամադրում է 1800թ-ց մինչ օրս հոգեբանական գրականություն:

ScienceDirect
ScienceDirect-ը առաջատար ամբողջական հոդվածներ տրամադրող գիտական շտեմարան է, որն առաջարկում է ավելի քան 2,500 գրախոսված ամսագրերի հոդվածներ և 11,000 գրքերի բաժիններ: Այժմ շտեմարանում կան ավելի քան 9.5 միլիոն հոդվածներ և գրքի բաժիններ: Տարեկան շտեմարանը համալրվում է համարյա 0,5 միլիոն նյութերով:

Springer Link
SpringerLink-ը գիտական, տեխնիկական և բժշկական գրքերի և ամսագրերի աշխարհի առաջատար օնլայն տեղեկատվական ծառայություններից մեկն է:

Российская медицина
Ռուսաստանի պետական կենտրոնական գիտաբժշկական գրադարանի ֆոնդի բժշկական ռուսալեզու պարբերականների, ատենախոսությունների, հոդվածների ժողովածուների, ռուսական և արտասահմանյան գրքերի մատենագիտական տվյալների բազա: