ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Գրադարանի հրատարակությունները

Գրադարանի հրատարակությունները

«Հայ անվանի բժիշկներ»
2001 թվականին գրադարանը հրատարակեց գրքի առաջին մասը, որտեղ ներկայացված են նախնադարից մինչ օրս Հայաստանի նշանավոր 180 բժիշկների կենսագրական և կենսամատենագիտական տվյալները:

«Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը» (ԲՍՀՀ)
հրատարակվում է 2001 թվականից, որը Հայաստանում ապացուցողական բժշկության սկզբունքներով տպագրվող եզակի հանդես է:

«Բժշկական բարոյագիություն, բժշկական կրթության և բժշկագիտության արդի տեսակներ»
2006 թվականին ՀԳԲԳ-ն հրատարակեց միջազգային փաստաթղթերի և հոդվածների ժողովածուն, որտեղ ամփոփված է աշխարհում բժշկական բարոյագիտությանը, բժշկական կրթությանը և բժշկագիտությանը նվիրված նյութեր: Այն նախատեսված է բժիշկների, գիտնականների և բժշկական ամսագրերի խմբագիրների համար:

Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը (ԱԲՀՀ) ՀՀ ԱՆ ակադ. Ս. Ավդալբեկյանի անվ.
Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական գիտական հանդեսն է։ Այն նախատեսված է առողջապահության, բժշկության և հարակից ոլորտներում անցկացվող գիտական աշխատանքների, առաջատար գրականության ակնարկների, հետաքրքրություն ներկայացնող կամ դիդակտիկ կլինիկական դեպքերի, ինչպես նաև բժշկագիտության և առողջապահության ոլորտներում կարևորություն ունեցող թեմաներով հատուկ հոդվածների համար։