ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ապացուցողական բժշկություն

Ի՞նչ է Ապացուցողական բժշկությունը

«Ապացուցողական բժշկությունը բժշկության առանձին ճյուղ չէ՝ այլ ուսուցման, գիտական հետազոտությունների անցկացման և բժշկական գործունեության ոճ: Այս ոճը ենթադրում է տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման ժամանակ կիրառել միայն այն մեթոդները, որոնց արդյունավետությունը, անվտանգությունն ու տնտեսական մատչելիությունն ապացուցվել են ապացուցողական մեթոդաբանության հիման վրա ճիշտ ծրագրված հետոզոտություններով»:

Ռուբեն Հովհաննիսյան

«Ապացուցողական բժշկությունը կլինիկական գործունեության և ուսուցման ոճ է, որով փորձ է արվում ախտաբանական ֆիզիոլոգիայի գիտելիքները, կուտակած բժշկական փորձը և հիվանդի նախասիրությունները միավորելու գիտական կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ»։
Դեյվիդ Քուկ

«Ապացույցների վրա հիմնված բժշկությունը՝ անհատ հիվանդի բուժման վերաբերյալ որոշում կայացնելիս ընթացիկ լավագույն ապացույցների բարեխիղճ, ճշգրիտ և խելամիտ կիրառումն է: Ապացուցողական բժշկությունը բժշկության «խոհարարական գիրք» չէ: Այլ հետազոտությունների արդյունքում ստացված ապացույցը կարող է տեղեկացնել բժշկին, սակայն երբեք չի կարող փոխարինել անհատական կլինիկական փորձառությանը, և հենց այդ փորձառությունն է որոշում թե արդյոք տվյալ ապացույցը կիրառելի է տվյալ հիվանդի նկատմամբ և եթե այո, ապա ինչպես այն պետք է ներառվի կլինիկական որոշման մեջ»։
Դեյվիդ Սաքեթ

«Ապացուցողական բժշկությունը դա հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման գործընթացում միայն այն եղանակաների օգտագործումն է, որոնց արդյունավետությունը ապացուցված է ռացիոնալ կազմակերպված համեմատական հետազոտության մեջ»։
Անատոլի Զիլբեր

«Ապացուցողական բժշկությունը Ձեզանից պահանջում է ոչ միայն ընթերցել ճիշտ գրականություն ճիշտ ժամանակին, այլ նաև Ձեր վարվելակերպի վերափոփոխում (ինչպես նաև ուրիշ մարդկանց վարվելակերպի փոփոխություներ, ինչը անշուշտ ավելի դժվար է)գտնված տեղեկատվության տեսակետով»։
Թրիշա Գրինհալխ

«Ապացույցների վրա հիմնված կլինիկական գործունեությունը՝ որոշում կայացման մոտեցում է, երբ բժիշկը համաձայնեցնելով հիվանդի հետ կիրառում է լավագույն ապացույցները, որոնք համապատասխանում են տվյալ հիվանդին։
Մուիր Գրեյ

«Պատահական բաշխմամբ վերահսկվող փորձարկումները՝ լայնորեն կիրառելի հրաշալի եղանակ են: Սակայն, ինչպես և ամեն ինչ, զուրկ չեն թերություններից: Մարդկային գործոնի առկայությամբ պայմանավորված մշտապես գոյություն ունի համակարգային սխալի հավանականությունը»։
Արչիբալդ Կոկրեյն

Ինչպե՞ս է գործնականում կիրառվում ապացույցների վրա հիմնված բժշկությունը

ԱԲ պրակտիկան բաղկացած է 5 հաջորդական քայլերից

  1. Ձևակերպել խնդիրը կամ համապատասխան կլինիկական հարցը
  2. Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ճշգրիտ և հավաստի բժշկական տեղեկատվություն ձեռք բերելու համար
  3. Գնահատել տվյալները՝ օգտագործելով համապատասխան չափանիշներ
  4. Կիրառել գտնված արդյունքները գործնականում
  5. Փոխանցել տեղեկատվությունը հիվանդին և/կամ խմբին՝ գնահատելով 1-4 կետերում ունեցած ձեռքբերումները։

Հղումներ