1
Գրադարանից հասանելի կենսաբժշկական շտեմարաններ
Cochrane Library
Կոկրեյնյան գրադարանը ապացուցողական շտեմարանների հավաքածու է, որը տրամադրում է տեղեկատվություն՝ բժշկական որոշումներ կայացնելիս։
DynaMed
DynaMed-ը համակցում է ամենաբարձր որակի ապացույցների վրա հիմնված տեղեկատվությունը, փորձագետների խորհուրդները և անհատականացված փորձը՝ բուժման ժամանակ արագ և ճշգրիտ որոշում կայացնելիս:
HINARI
HINARI-ն կենսաբժշկական և առողջապահական գրականության աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է:
UpToDate
UpToDate-ը ապացույցների վրա հիմնված կլինիկական որոշումների կայացմանը աջակցող վստահելի ռեսուրս է։
Консультант врача
«Консультант врача» էլեկտրոնային բժշկական տեղեկատվական և կրթական համակարգ է կամ գրադարան, որի ռեսուրսները հասանելի են համացանցում։ «Консультант врача» էլեկտրոնային գրադարանում տեղադրված նյութերը մշակվում են առաջատար մասնագետների կողմից՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա:
MedBaseGeotar
MedBaseGeotar տեղեկատվական համակարգը նախատեսված է բժիշկների, հետազոտողների, ուսուցիչների, ասպիրանտների, օրդինատորների, բարձր կուրսի ուսանողների, առողջապահության ոլորտի մասնագետների համար։
Բաց մատչելիությամբ գիտական կենսաբժշկական շտեմարաններ
BioMed Central
BioMed Central-ը գիտության, տեխնոլոգիաների և բժշկության բնագավառների հրատարակիչ է, որն առաջնորդվում է բաց մատչելիության մոդելով: BioMed Central-ի կողմից հրատարակվող հոդվածները առցանց հասանելի են հրապարակումից անմիջապես հետո:
Directory of Open Access Journals (DOAJ)
Այս շտեմարանը բաց դրված, ամբողջական հոդվածներով, գրախոսված ամսագրերի հավաքածու է: Այն նախաեռնվել է 2003 թվականին 300 բաց հասանելիությամբ ամսագրերով:
Consillium Medicum
Consilium Medicum-ը ներկայացնում է Ռուսաստանի առաջատար բժշկական պարբերականների ամբողջական հոդվածներ ինտերնետային տարբերակները: Կայքում ներկայացված հրատարակությունները ներառում են Ռուսաստանի առաջատար կլինիցիստների աշխատանքները, որոնք իրենց ոլորտում առաջատարն են:
elibrary.ru
Գիտական էլեկտրոնային գրադարան eLIBRARY.RU-ն խոշորագույն ռուսական տեղեկատվական պորտալ է՝ գիտության, տեխնոլոգիայի, բժշկության և կրթության բնագավառներում: Այն պարունակում է ռեֆերատներ և ավելի քան 13 մլն գիտական հոդվածների և հրատարակությունների ամբողջական տեքստեր: Այս կայքում հասանելի են ավելի քան 2000 գիտատեխնիկական ամսագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնցից ավելի քան 1000 ամսագրեր ունեն ազատ մուտք:
Free Medical Journals
Նախորդ տարիների կարևորագույն բժշկական ամսագրերը հասանելի են օնլայն և ունեն ամբողջական հոդվածներին ազատ մուտք: Գիտական տեղեկատվության անսահմանափակ լինելը բժշկական հրատարակության նոր չափորոշիչ է:
Medscape-ը բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար առցանց գլոբալ հարթակ է, որը տրամադրում է բժշկական նորություններ, փորձագետների տեսակետներ, հիվանդի խնամքի, դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, ինչպես նաև առաջարկում համապատասխան մասնագիտական կրթություն և շարունակական բժշկական կրթություն: Medscape-ի անդամակցությունն անվճար է:
PUBMED
PubMed-ը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկության ազգային գրադարանի շտեմարան է, որը ներառում է ավելի քան 35 միլիոն կենսաբժշկական գրականության գրառում MEDLINE շտեմարանից, բնագիտական ամսագրերից և առցանց գրքերից: Գրառումները կարող են ներառել ամբողջական տեքստերի հղումներ:
PubMed Central (PMC)
PubMed Central-ը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկության ազգային գրադարանի կենսաբժշկական և բնագիտական ամսագրերի ամբողջական տեքստերի անվճար արխիվ է։
WHO Publications
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակությունների հավաքածու։ Այն տրամադրում է մեծաքանակ ԱՀԿ էլեկտրոնային փաստաթղթեր։
Բարձր վարկանիշով այլ կենսաբժշկական շտեմարաններ
BMJ
BMJ-ը (British Medical Journal) միջազգային գրախոսվող բժշկական ամսագիր է: BMJ-ի բոլոր հոդվածները նախքան տպագիր ամսագրի համարում ներառվելը հայտնվում են bmj.com կայքում: Կայքը ամեն օր թարմացվում է BMJ-ի վերջին բնօրինակ հոդվածներով, կրթական նորություններով, մեկնաբանություններով, ինչպես նաև տեսանյութերով:
EBSCOhost Research Databases
Ամբողջական հոդվածների շտեմարան, որը հասանելի է EBSCO կայքի միջոցով:
Elsevier
Elsevier-ը, լինելով գիտական և առողջապահական տեղեկատվության աշխարհի առաջատար հրատարակիչը, սպասարկում է միլիոնավոր գիտնականների, ուսանողների և բժիշկների:
Media Sphera Publishers
Ռուսական խոշորագույն մեդիա հոլդինգ, որը նպաստում է բժշկական գիտելիքների և տեղեկատվական ծառայությունների խթանմանը՝ տպագիր և էլեկտրոնային մեդիա շուկայում։ Այն միավորում է տարբեր բժշկական մասնագետներին Ռուսաստանում և արտերկրում:
IngentaConnect
IngentaConnect-ը հետազոտական օնլայն հոդվածների ամենաճկուն հավաքածուներից մեկն է, որը ներառում է 4.5 միլիոն հոդվածներ ավելի քան 13.500 հրատարակություններից: IngentaConnect-ը տրամադրում է օնլայն էլեկտրոնային հոդվածների ամբողջական տարբերակները՝ առցանց վճարման կամ հրատարակությանը բաժանորդագրվելու ճանապարհով:
Ovid Databases
Ovid-ը թույլ է տալիս մուտք գործել մի շարք տվյալների շտեմարաններ, էլեկտրոնային ամսագրեր և գրքեր: Տվյալների շտեմարանները հատկապես օգտակար են ամսագրային հոդվածները և այլ հրապարակումները բացահայտելու համար: Այս ուղեցույցի օրինակները հիմնված են MEDLINE-ի վրա, սակայն Ovid-ի յուրաքանչյուր շտեմարան ունի նույնանման ֆունկցիոնալություն:
Oxford Medicine Online
Oxford Medicine Online-ը առցանց բժշկական ռեսուրսների հավաքածու է, որն ընդգրկում է տեղեկատվական ռեսուրսներ, ինչպես ուսանողների և սկսնակ բժիշկների, այնպես էլ բժիշկ-խորհրդատուների և փորձառու բժիշկների համար:
Oxford University Press
Oxford University Press-ը (OUP) աշխարհի առաջատար համալսարանական հրատարակչություն է: Այն ակադեմիական հրատարակչական ծրագիր է, որն օգնում է գիտնականներին, ուսուցիչներին և հետազոտողներին՝ հրատարակելով խիստ կարևոր ուսումնասիրություններ և կրթաթոշակներ տարբեր ոլորտներում։
ScienceDirect
ScienceDirect-ը հնարավորություն է տալիս մուտք գործել Elsevier հրատարակչության գիտական և բժշկական հրապարակումների մատենագիտական տվյալների շտեմարան: Այն ներառում է ավելի քան 18 միլիոն գրառում 4000 ակադեմիական ամսագրերից և 30․000 էլեկտրոնային գրքերից:
Springer Link
SpringerLink-ը գիտական, տեխնոլոգիական և բժշկական ամսագրերի, գրքերի և տեղեկատու նյութերի աշխարհի ամենաընդգրկուն առցանց հավաքածուն է:
Российская медицина
Ռուսաստանի պետական կենտրոնական գիտաբժշկական գրադարանի հավաքածուի պարբերականների հոդվածների, ատենախոսությունների, ժողովածուների, ռուսական և արտասահմանյան գրքերի մատենագիտական տվյալների շտեմարան։