ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Էլ շտեմարաններ

1

Գրադարանից հասանելի կենսաբժշկական շտեմարաններ

Cochrane Library
Կոկրեյնյան գրադարանը ապացուցողական շտեմարանների հավաքածու է, որը տրամադրում է տեղեկատվություն՝ բժշկական որոշումներ կայացնելիս։

DynaMed
DynaMed-ը համակցում  է ամենաբարձր որակի ապացույցների վրա հիմնված տեղեկատվությունը, փորձագետների խորհուրդները և անհատականացված փորձը՝ բուժման ժամանակ արագ և ճշգրիտ որոշում կայացնելիս:

HINARI
HINARI-ն կենսաբժշկական և առողջապահական գրականության աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է:

UpToDate
UpToDate-ը ապացույցների վրա հիմնված կլինիկական որոշումների կայացմանը աջակցող վստահելի ռեսուրս է։

Консультант врача
«Консультант врача» էլեկտրոնային բժշկական տեղեկատվական և կրթական համակարգ է կամ գրադարան, որի ռեսուրսները հասանելի են համացանցում։ «Консультант врача» էլեկտրոնային գրադարանում տեղադրված նյութերը մշակվում են առաջատար մասնագետների կողմից՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա:

Բաց մատչելիությամբ գիտական կենսաբժշկական շտեմարաններ

BioMed Central
BioMed Central-ը գիտության, տեխնոլոգիաների և բժշկության բնագավառների հրատարակիչ է, որն առաջնորդվում է բաց մատչելիության մոդելով: BioMed Central-ի կողմից հրատարակվող հոդվածները առցանց հասանելի են հրապարակումից անմիջապես հետո:

Directory of Open Access Journals (DOAJ)
Այս շտեմարանը բաց դրված, ամբողջական հոդվածներով, գրախոսված ամսագրերի հավաքածու է: Այն նախաեռնվել է 2003 թվականին 300 բաց հասանելիությամբ ամսագրերով:

Consillium Medicum
Consilium Medicum-ը ներկայացնում է Ռուսաստանի առաջատար բժշկական պարբերականների ամբողջական հոդվածներ ինտերնետային տարբերակները: Կայքում ներկայացված հրատարակությունները ներառում են Ռուսաստանի առաջատար կլինիցիստների աշխատանքները, որոնք իրենց ոլորտում առաջատարն են:

elibrary.ru
Գիտական էլեկտրոնային գրադարան eLIBRARY.RU-ն խոշորագույն ռուսական տեղեկատվական պորտալ է՝ գիտության, տեխնոլոգիայի, բժշկության և կրթության բնագավառներում: Այն պարունակում է ռեֆերատներ և ավելի քան 13 մլն գիտական հոդվածների և հրատարակությունների ամբողջական տեքստեր: Այս կայքում հասանելի են ավելի քան 2000 գիտատեխնիկական ամսագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնցից ավելի քան 1000 ամսագրեր ունեն ազատ մուտք:

Free Medical Journals
Նախորդ տարիների կարևորագույն բժշկական ամսագրերը հասանելի են օնլայն և ունեն ամբողջական հոդվածներին ազատ մուտք: Գիտական տեղեկատվության անսահմանափակ լինելը բժշկական հրատարակության նոր չափորոշիչ է:

Medscape

Medscape-ը բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար առցանց գլոբալ հարթակ է, որը տրամադրում է բժշկական նորություններ, փորձագետների տեսակետներ, հիվանդի խնամքի, դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, ինչպես նաև առաջարկում  համապատասխան մասնագիտական կրթություն և շարունակական բժշկական կրթություն: Medscape-ի անդամակցությունն անվճար է:

PUBMED
PubMed-ը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկության ազգային գրադարանի շտեմարան է, որը ներառում է ավելի քան 35 միլիոն կենսաբժշկական գրականության գրառում  MEDLINE շտեմարանից, բնագիտական ամսագրերից և առցանց գրքերից: Գրառումները կարող են ներառել ամբողջական տեքստերի հղումներ:

PubMed Central (PMC)
PubMed Central-ը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկության ազգային գրադարանի կենսաբժշկական և բնագիտական ամսագրերի ամբողջական տեքստերի անվճար  արխիվ է։

WHO Publications
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակությունների հավաքածու։ Այն տրամադրում է մեծաքանակ ԱՀԿ էլեկտրոնային փաստաթղթեր։

Բարձր վարկանիշով այլ կենսաբժշկական շտեմարաններ

BMJ
BMJ-ը (British Medical Journal) միջազգային գրախոսվող բժշկական ամսագիր է: BMJ-ի բոլոր հոդվածները նախքան տպագիր ամսագրի համարում ներառվելը հայտնվում են bmj.com կայքում: Կայքը ամեն օր թարմացվում է BMJ-ի վերջին բնօրինակ հոդվածներով, կրթական նորություններով, մեկնաբանություններով, ինչպես նաև տեսանյութերով:

EBSCOhost Research Databases  
Ամբողջական հոդվածների շտեմարան, որը հասանելի է EBSCO կայքի միջոցով:

Elsevier
Elsevier-ը, լինելով գիտական և առողջապահական տեղեկատվության աշխարհի առաջատար հրատարակիչը, սպասարկում է միլիոնավոր գիտնականների, ուսանողների և բժիշկների:

Media Sphera Publishers
Ռուսական խոշորագույն մեդիա հոլդինգ, որը նպաստում է բժշկական գիտելիքների և տեղեկատվական ծառայությունների խթանմանը՝ տպագիր և էլեկտրոնային մեդիա շուկայում։ Այն միավորում է տարբեր բժշկական մասնագետներին Ռուսաստանում և արտերկրում:

IngentaConnect
IngentaConnect-ը հետազոտական օնլայն հոդվածների ամենաճկուն հավաքածուներից մեկն է, որը ներառում է 4.5 միլիոն հոդվածներ ավելի քան 13.500 հրատարակություններից: IngentaConnect-ը տրամադրում է օնլայն էլեկտրոնային հոդվածների ամբողջական տարբերակները՝ առցանց վճարման կամ հրատարակությանը բաժանորդագրվելու ճանապարհով:

Ovid Databases
Ovid-ը թույլ է տալիս մուտք գործել մի շարք տվյալների շտեմարաններ, էլեկտրոնային ամսագրեր և գրքեր: Տվյալների շտեմարանները հատկապես օգտակար են ամսագրային հոդվածները և այլ հրապարակումները բացահայտելու համար: Այս ուղեցույցի օրինակները հիմնված են MEDLINE-ի վրա, սակայն Ovid-ի յուրաքանչյուր շտեմարան ունի նույնանման ֆունկցիոնալություն:

Oxford Medicine Online
Oxford Medicine Online-ը առցանց բժշկական ռեսուրսների հավաքածու է, որն ընդգրկում է տեղեկատվական ռեսուրսներ, ինչպես ուսանողների և սկսնակ բժիշկների, այնպես էլ բժիշկ-խորհրդատուների և փորձառու բժիշկների համար:

Oxford University Press
Oxford University Press-ը (OUP) աշխարհի առաջատար համալսարանական հրատարակչություն է: Այն ակադեմիական հրատարակչական ծրագիր է, որն օգնում է գիտնականներին, ուսուցիչներին և հետազոտողներին՝ հրատարակելով խիստ կարևոր ուսումնասիրություններ և կրթաթոշակներ տարբեր ոլորտներում։

ScienceDirect
ScienceDirect-ը հնարավորություն է տալիս մուտք գործել Elsevier հրատարակչության գիտական և բժշկական հրապարակումների  մատենագիտական տվյալների շտեմարան: Այն ներառում է ավելի քան 18 միլիոն գրառում  4000 ակադեմիական ամսագրերից և 30․000 էլեկտրոնային գրքերից:

Springer Link
SpringerLink-ը գիտական, տեխնոլոգիական և բժշկական ամսագրերի, գրքերի և տեղեկատու նյութերի աշխարհի ամենաընդգրկուն առցանց հավաքածուն է:

Российская медицина
Ռուսաստանի պետական կենտրոնական գիտաբժշկական գրադարանի հավաքածուի պարբերականների հոդվածների, ատենախոսությունների, ժողովածուների, ռուսական և արտասահմանյան գրքերի մատենագիտական տվյալների շտեմարան։