ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայկական բժշկագիտություն

«Հայկական բժշկագիտությունը» մատենագիտական տվյալների շտեմարան է, որը ներառում է Հայաստանում հրատարակվող շուրջ 16 բժշկական պարբերականների հոդվածների, Հայաստանում պաշտպանած ատենախոսությունների սեղմագրերի, բժշկական տարբեր ժողովածուների նյութերի տվյալներ՝ սկսած 1988թ-ից:

Շտեմարանը համալրվում է նաև համահայկական գիտաժողովների նյութերով: Շտեմարանի կարևոր ու անբաժանելի մաս է հանդիսանում հայ անվանի բժիշկների կենսագրության և գործունեության վերաբերյալ մատենագիտությունը: 2008թ-ից «Հայկական բժշկագիտությունը» ներկայացնում է նաև որոշ պարբերականների ամբողջական հոդվածներ: