Գրականության սպասարկում
Տացք
ՀԳԲԳ ընթերցողները սպասարկման բաժին ներկայացնելով իրենց ընթերցողական տոմսը, կարող են օգտվել գրականությունից, ինչպես նաև կստանան տացքի և ժամկետների երկարացման հնարավորություններ:
Ժամկետի երկարացում
Գրականության օգտագործման ժամկետը կարելի է երկարացնել միայն մեկ անգամ` զանգահարելով գրադարան, կամ անձամբ ներկայանալով գրադարանի սպասարկման բաժին վերահաշվառման, եթե այլ ընթերցող չի պահանջել այն: Պահանջարկի դեպքում տվյալ գրականությունը կարող է հետ կանչվել: Նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է` մինչև պարտքի մարումը:
Գրականության պատվիրում
Գրադարանի ընթերցողները կարող են պատվիրել անհրաժեշտ գրականությունը: Տրված պատվերները ուժի մեջ են մեկ օր և պահվում են սպասարկման բաժնում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե պատվիրված գրականությունն այլևս պետք չէ, այցելեք կամ զանգահարեք գրադարան և պատվերը չեղյալ համարեք:
Որոնման ծառայություն
Գրադարանի ընթերցողները կարող են անհրաժեշտ թեմայով որոնում կատարել ինքնուրույն, կամ դիմել Էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման բաժին: Գրադարանավարը կատարում է կենսաբժշկական տեղեկատվության որոնում և տրամադրում անհրաժեշտ թեմայով հղումներ և մատենագիտական ցանկեր:
Տեղեկատվության որոնման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ զտիչները.
. Փնտրվող տեղեկատվության սահմանում հատուկ տերմիններով
. Նախապատվություն որևէ ենթաբաժնի, օրինակ՝ ախտորոշում, բուժում և այլն
. Որևէ պայմանի ներառում/բացառում, օրինակ` դեղորայքի կամ տեխնիկայի
. Նպատակ (կլինիկական, հետազոտական, այլ)
. Տարիքային խումբ
Տեղեկատվության որոնումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքները կարելի է անձամբ վերցնել գրադարանից կամ ստանալ էլ. փոստի միջոցով:
Գրադարանավարի կողմից կատարված որոնումը կխնայի ընթերցողի ժամանակն ու ջանքերը:
Նորություններ էլեկտրոնային փոստով
ՀԳԲԳ-ն էլեկտրոնային փոստի միջոցով իր բաժանորդներին պարբերաբար ծանոթացնում է աշխարհի կենսաբժշկական թարմ և ամենաշատ կարդացված նորություններին և տեղեկացնում գրադարանային իրադարձությունների մասին: Բաժանորդագրվելու համար մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն կայքի ձախ անկյունում բերված պատուհանում, որից հետո պարբերաբար կստանաք ՀԳԲԳ նորություններ:
Բաժանորդագրվեք
123
Դասընթացներ
ՀԳԲԳ-ն ոչ միայն կենսաբժշկական տեղեկատվության գլխավոր պահոց է, այլև մեծ տեղ է հատկացնում ուսուցողական դասընթացներին, որոնք կազմակերպվում են բժշկական ուսանողների և ասպիրանտների համար:
Գրադարանում կազմակերպվող դասընթացներ
Բժշկական գրադարանավարների և բժիշկների համար ՀԳԲԳ-ն կազմակերպում է դասընթացներ, որոնց նպատակն է սովորեցնել գրադարանից և Ինտերնետային շտեմարաններից օգտվելու հմտություններ` առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.
. գտնել օգտակար և հավաստի բժշկական տեղեկատվություն
. զարգացնել տեղեկատվության որոնման ռազմավարությունը
. օգտվել գրադարանի ծառայություներից, գրականությունից և շտեմարաններից
Բոլոր դասընթացներն անց են կացվում գրադարանի ուսուցողական կենտրոնում՝ ինչպես խմբերի, այնպես էլ անհատ անձանց համար: Տրվում են նաև անհատական խորհրդատվություններ: Նախատեսվող դասընթացների մասին կարելի է տեղեկանալ գրադարանի կայքից և էլեկտրոնային փոստի ծառայության միջոցով:
Բացօթյա ընթերցարան
ՀԳԲԳ այգին գործում է որպես բացօթյա ընթերցարան, որտեղ առկա է Wi-Fi կապ: Ընթերցողները գրադարնի կողմից տրամադրած ընթերցիչներով կարող են օգտվել կենսաբժշկական շտեմարաններից, էլեկտրոնային բժշկական գրքերից և ամսագրերից:
Անվճար հասանելիություն վճարովի կենսաբժշկական շտեմարաններին
Գրադարանը պարբերաբար բաժանորդագրվում է բարձր վարկանիշ ունեցող ամենահայտնի կենսաբժշկական շտեմարաններին, ինչպիսիք են՝ HINARI-ն, UpToDate-ը, DynaMed-ը: Արդյունքում գրադարանի ընթերցողները մշտապես անվճար հասանելիություն են ունենում միջազգային հեղինակավոր կենսաբժշկական շտեմարաններին։