ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համագործակցություն

Համագործակցություն

ԱԱԻ ՀԳԲԳ-ն համագործակցում է ինչպես մեր երկրի, այնպես էլ արտերկրի գրադարանների և այլ կազմակերպությունների հետ, որի նպատակն է տեղեկատվական պաշարների միասնական օգտագործումը՝ գրադարանային և տեղեկատվական ծառայությունների շրջանակն ընդլայնելու համար:

Հայաստանյան համահավաք գրացուցակ

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա (ԱԲՄՀԱ)

ԱԲՄՀԱ-ի հիմնական նպատակն է՝ ապացուցողական բժշկության սկզբունքների ու մեթոդաբանության կիրառման և տարածման միջոցով նպաստել բժշկական կրթության, բժշկագիտության և գործնական առողջապահության որակի բարձրացմանը: ԱԲՄՀԱ-ի հետ համատեղ գիտաբժշկական գրադարանը կազմակերպել է ապացուցողական բժշկությանը նվիրված մի շարք դասընթացներ և սեմինար պարապմունքներ, ինչպես նաև միջազգային գիտաժողովներ….

ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների ասոցացիա

ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների ասոցացիայի հետ համատեղ ՀԳԲԳ-ն իրականացնում է ուսուցողական դասընթացներ մարզերում աշխատող բժիշկների համար։ Դասընթացների ընթացքում բժիշկներին սովորեցնում են համակարգչային և տեղեկատվական գրագիտության հմտություններ, որոնք նպասում են Հայաստանում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց նոր հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, մարզերի և մայրաքաղաքի բժշկական հաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը:

Բժիշկ- ստեղծագործողների ակումբ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ամեն ամիս հանդիպում և իրենց ստեղծագործություններն են ներկայացնում բժիշկ ստեղծագործողները։ Հետաքրքիր պատմվածքներ, հուզական բանաստեղծություններ, կյանքի և բնության վերաբերյալ խորաթափանց վերծություններ, գեղանկարներ, երգեր, երաժշտություն և այլ տեսակի ստեղծագործություններ են ներկայանում մեր շնորհալի բժիշկները, որոնց բացահայտում ենք նորովի։