ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համագործակցություն

Համագործակցություն


ԱԱԻ ՀԳԲԳ-ն համագործակցում է ինչպես մեր երկրի, այնպես էլ օտարերկրյա գրադարանների և այլ կազմակերպությունների հետ, որի նպատակն է տեղեկատվական պաշարների միասնական օգտագործումը՝ ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով:


Հայաստանյան համահավաք գրացուցակ

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:


Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիա (ԱԲՄՀԱ)

ԱԲՄՀԱ հիմնական նպատակն է՝ ապացուցողական բժշկության սկզբունքների ու մեթոդաբանության կիրառման և տարածման միջոցով բժշկական կրթության, բժշկագիտության և գործնական առողջապահության որակի բարձրացումը:


ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների ասոցացիա

Շարունակական բժշկական կրթություն ծրագիրը (ՇԲԿ) նպաստում է Հայաստանում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց նոր հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, մարզերի և մայրաքաղաքի բուժ¬հաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը:


Ազգային գրադարան

գործում է միջգրադարանային բաժնույթ, գրադարանային հավաքածուների փոխօգտագործման համար

Գիտատեխնիկական գրադարան

գործում է միջգրադարանային բաժնույթ, գրադարանային հավաքածուների փոխօգտագործման համար


ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան

գործում է միջգրադարանային բաժնույթ, գրադարանային հավաքածուների փոխօգտագործման համար