Գրադարանի բարեկամներ
2004թ-ից Հանրապետական գիտաբժշկական գրադարանը «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ» հատուկ կոչում է շնորհում այն անձանց, ովքեր աջակցում են գրադարանի գործունեության զարգացմանը: Մինչ օրս այդ պատվին են արժանացել:
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2015»

Սավելի Բաշչինսկի, Բժշկական գիտությունների թեկնածու, «Մեդիասֆերա» հրատարակչության նախագահ, Ռուսաստանի դաշնություն
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2014»

Գևորգ Յաղջյան, Բժշկական գիտությունների թեկնածու, Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետություն
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2010»

Վասիլի Վլասով, Բժշկական գիտությունների դոկտոր, ապացուցողական բժշկության ընկերության նախագահ, Ռուսաստանի Դաշնություն
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2010»

Անատոլի Զիլբեր, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Պետրոզավոդսկի համալսարան, Կարելիա Ռուսաստանի Դաշնություն
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2007»

Վիլեն Հակոբյան, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ նախագահության անդամ, Հայաստանի Հանրապետություն
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2004»

Էդգար Հովսեփյան, Կոլումբիայի համալսարանի բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
• «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ 2004»

Ռուբեն Հովհաննիսյան, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանում միկրոշրջանառության առաջին լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար, Հայաստանի Հանրապետություն
ՀԳԲԳ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում նաև այն կազմակերպություններին, որոնց օժանդակությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր
• Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ)

Հայ օգնության ֆոնդը մշտապես եղել է գրադարանի կողքին և աջակցել է իրականացնելու մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» հրատարակումը, մարզային բժիշկների վերապատրաստումը: 2014թ.-ին ՀՕՖ-ի օգնությամբ գրադարանում կատարվել է վերանորոգման աշխատանքներ
• «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ իրականացվել է «Էլեկտրոնային բժշկական գրադարան» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է ՀԳԲԳ-ի նոր կայքը:
• Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)

Հայկական բարեգործական ընդհանուր միության, հանձինս բարերար Գառնիկ Յակուբեանի, ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել է գրադարանի ուսուցողական կենտրոնը:
• Հայաստան Համահայկական Հիմնադրամ

Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնությամբ ՀԳԲԳ-ում իրականացվում է հեռաուսուցում Արցախում և մարզերում աշխատող բժիշկների համար: Բացի այդ հիմնադրամի օգնությամբ բարելավվել են նաև գրադարանի պայմանները:
• ՎիվաՍել — ՄՏՍ

ՎիվաՍել — ՄՏՍ-ի աջակցությամբ 2015թ.-ին բարեկարգվել է գրադարանի այգին և ձևավորվել է բացօթյա ընթերցարան, որը թղթային և էլեկտրոնային բժշկական գրականությունից օգտվելու համար դարձել է հաճելի միջավայր:
• ՎԻՎԱ բարեգործական հասարակական կազմակերպություն

ՎԻՎԱ բարեգործական հասարակական կազմակերպության օգնությամբ 2018թ. ՀԳԲԳ-ի գրքային հավաքածուն համալրվեց լավագույն բժշկական գրականությամբ:
ՄԻԱՑԵՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ԵՎ ԱՋԱԿՑԵՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Անհատ անձինք, բժշկական ընկերակցությունները, մասնագիտական միությունները, կազմակերպությունները և հիմնադրամները ցանկության դեպքում կարող են իրենց ներդրումն ունենալ և օգնել ՀԳԲԳ-ին` կյանքի կոչելու ծրագրեր և նախագծեր, որոնք կնպաստեն գրադարանի հիմնական առաքելության իրականացմանը:
Միանալով գրադարանի Բարեկամներին` Դուք կաջակցեք երկրի գլխավոր բժշկական գրադարանին իրագործելու բժշկական կրթությանը, բժշկագիտությանն ու առողջությանն ուղղված նախագծեր, ինչպիսիք են`
• Եզակի և միօրինակ գրքերի ձեռքբերում
• Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում գրադարանային գործընթացում
• Գրադարանի կարևոր նյութերի թվայնացում
• Ուսուցողական ծրագրերի իրականացում՝ ներառյալ դասախոսությունների, գիտաժողովների, դասընթացների կազմակերպում: