ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ծառայություններ


Գրականության սպասարկում

Տացք

ՀԳԲԳ ընթերցողները սպասարկման բաժին ներկայացնելով իրենց ընթերցողական տոմսը, կարող են օգտվել գրականությունից, ինչպես նաև կստանան տացքի և ժամկետների երկարացման հնարավորություններ:

Ժամկետի երկարացում

Գրականության օգտագործման ժամկետը կարելի է երկարացնել միայն մեկ անգամ` զանգահարելով գրադարան, կամ անձամբ ներկայանալով գրադարանի սպասարկման բաժին վերահաշվառման, եթե այլ ընթերցող չի պահանջել այն: Պահանջարկի դեպքում տվյալ գրականությունը կարող է հետ կանչվել: Նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է` մինչև պարտքի մարումը:

Գրականության պատվիրում

Գրադարանի ընթերցողները կարող են պատվիրել անհրաժեշտ գրականությունը: Տրված պատվերները ուժի մեջ են մեկ օր և պահվում են սպասարկման բաժնում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե պատվիրված գրականությունն այլևս պետք չէ, այցելեք կամ զանգահարեք գրադարան և պատվերը չեղյալ համարեք:


Որոնման ծառայություն

Գրադարանի ընթերցողները կարող են անհրաժեշտ թեմայով որոնում կատարել ինքնուրույն, կամ դիմել Էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման բաժին: Գրադարանավարը կատարում է կենսաբժշկական տեղեկատվության որոնում և տրամադրում անհրաժեշտ թեմայով հղումներ և մատենագիտական ցանկեր:

Տեղեկատվության որոնման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ զտիչները.
. Փնտրվող տեղեկատվության սահմանում հատուկ տերմիններով
. Նախապատվություն որևէ ենթաբաժնի, օրինակ՝ ախտորոշում, բուժում և այլն
. Որևէ պայմանի ներառում/բացառում, օրինակ` դեղորայքի կամ տեխնիկայի
. Նպատակ (կլինիկական, հետազոտական, այլ)
. Տարիքային խումբ

Տեղեկատվության որոնումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքները կարելի է անձամբ վերցնել գրադարանից կամ ստանալ էլ. փոստի միջոցով:
Գրադարանավարի կողմից կատարված որոնումը կխնայի ընթերցողի ժամանակն ու ջանքերը:


Նորություններ էլեկտրոնային փոստով

ՀԳԲԳ-ն էլեկտրոնային փոստի միջոցով իր բաժանորդներին պարբերաբար ծանոթացնում է աշխարհի կենսաբժշկական թարմ և ամենաշատ կարդացված նորություններին և տեղեկացնում գրադարանային իրադարձությունների մասին: Բաժանորդագրվելու համար մուտքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն կայքի ձախ անկյունում բերված պատուհանում, որից հետո պարբերաբար կստանաք ՀԳԲԳ նորություններ:

Բաժանորդագրվեք

123


Դասընթացներ

ՀԳԲԳ-ն ոչ միայն կենսաբժշկական տեղեկատվության գլխավոր պահոց է, այլև մեծ տեղ է հատկացնում ուսուցողական դասընթացներին, որոնք կազմակերպվում են բժշկական ուսանողների և ասպիրանտների համար:

Գրադարանում կազմակերպվող դասընթացներ

Բժշկական գրադարանավարների և բժիշկների համար ՀԳԲԳ-ն կազմակերպում է դասընթացներ, որոնց նպատակն է սովորեցնել գրադարանից և Ինտերնետային շտեմարաններից օգտվելու հմտություններ` առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.
. գտնել օգտակար և հավաստի բժշկական տեղեկատվություն
. զարգացնել տեղեկատվության որոնման ռազմավարությունը
. օգտվել գրադարանի ծառայություներից, գրականությունից և շտեմարաններից

Բոլոր դասընթացներն անց են կացվում գրադարանի ուսուցողական կենտրոնում՝ ինչպես խմբերի, այնպես էլ անհատ անձանց համար: Տրվում են նաև անհատական խորհրդատվություններ: Նախատեսվող դասընթացների մասին կարելի է տեղեկանալ գրադարանի կայքից և էլեկտրոնային փոստի ծառայության միջոցով:


Բացօթյա ընթերցարան

ՀԳԲԳ այգին գործում է որպես բացօթյա ընթերցարան, որտեղ առկա է Wi-Fi կապ: Ընթերցողները գրադարնի կողմից տրամադրած ընթերցիչներով կարող են օգտվել կենսաբժշկական շտեմարաններից,  էլեկտրոնային բժշկական գրքերից և ամսագրերից: 


Անվճար հասանելիություն վճարովի կենսաբժշկական շտեմարաններին

Գրադարանը պարբերաբար բաժանորդագրվում է բարձր վարկանիշ ունեցող ամենահայտնի կենսաբժշկական շտեմարաններին, ինչպիսիք են՝ HINARI-ն, UpToDate-ը, DynaMed-ը: Արդյունքում գրադարանի ընթերցողները մշտապես անվճար հասանելիություն են ունենում միջազգային հեղինակավոր կենսաբժշկական շտեմարաններին։