Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

2022թ. հունիսի 24-ից 25-ը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի կունենա «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով դասընթացը:

Զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Իսրայելից և ԱՄՆ-ից:
Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան:

Դասընթացը նախատեսված է ակնաբույժների, ուռուցքաբանների, ներզատաբանների, ճառագայթաբանների համար:

Սեմինարին մասնակցությունը անվճար է:
Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից և միջոցառմանը շնորհվել է 11 տեսական ՇՄԶ կրեդիտ: