Գրադարանից կրկին հասանելի է UpToDate շտեմարանը։

Տեղեկացնում ենք, որ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանից այսուհետև հասանելի է գիտականորեն հիմնավորված կլինիկական ռեսուրս հանդիսացող UpToDate շտեմարանը։ Հիվանդների բուժման ժամանակ պրոֆեսիոնալ խնամք ապահովելու նպատակով կլինիկական որոշումներ կայացնելիս UpToDate շտեմարանը Ձեզ կտրամադրի լավագույն փորձի վրա հիմնված վստահելի բժշկական ապացուցված տեղեկատվություն: Շտեմարանից կարող եք օգտվել գրադարանի տարածքից։

Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով 2022թ. հունիսի 24-ից 25-ը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի կունենա «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով դասընթացը: Զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Իսրայելից և ԱՄՆ-ից: Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ»…

Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է

Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է Շնորհավորում ենք բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն օր փրկվում են բազմաթիվ կյանքեր։ Առանձնահատուկ շնորհավորում ենք ռազմական բժիշկներին․ որոնց կատարած աշխատանքը անգնահատելի է այս դժվարին օրերին։Մաղթում ենք քաջառողջություն, ուժ և եռանդ այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում։

«Վերջին նորությունները Օստեոպորոզի ոլորտում» գիտաժողով

Մայիսի 11-ին տեղի ունեցավ«Վերջին նորությունները Օստեոպորոզի ոլորտում» գիտաժողովների շարքի վերջին հանդիպումը։ Գիտաժողովներին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։ ISCD ուղեցույցները համառոտ ներկայացվել են մայիսի 11-ին կայացած «Վերջին նորությունները Օստեոպորոզի ոլորտում» գիտաժողովին։ Ռենտգեն դենսիտոմետրիան համարվում է ոսկե ստանդարտ Օստեոպորոզի հայտնաբերման հարցում։ ԱՀԿ տվյալների հիման վրա ISCD (…

Բժիշկ ստեղծագործողների  հերթական  հանդիպումը  ՀԳԲԳ-ում

2021թ. սեպտեմբերի 30-ին, գրադարանում կայացավ բժիշկ- ստեղծագործողների շատ հետաքրքիր հանդիպումը:Ակումբի հյուրն էր հայ բանասեր, ազգագրագետ, բանահավաք, արձակագիր Սերգեյ Վարդանյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև վնասվածքաբան Արման Սումբուլյանը, ով ներկայացրեց իր պատրաստած ձեռքի աշխատանքները:

Հուշաղբյուր՝ պատերազմում զոհված բուժաշխատողների հիշատակին

ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց հուշաղբյուր` արցախյան պատերազմում զոհված բուժաշխատողների հիշատակին…

“Մարզային բժիշկների վերապատրաստում” ծրագիր – 15 ամյակ

2021 թ. մայիսի 8-ին ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում հանդիսավոր նշվեց Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպված՝ Հայաստանի և Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկների «Շարունակական մասնագիտական զարգացման» ծրագրի 15-ամյակը:

Ազգային գրադարանային շաբաթը Հարություն Մինասյանի հետ

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 16-ին ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ բժիշկ-հոգեբույժ Հարություն Մինասյանի “Հայազգի բժիշկ- գործիչներ” և ” 100 հայ հոգեբույժների” կենսագրական բառարանների շնորհանդեսը։ Գրքերում ներկայացված են հայ բժիշկների համառոտ կենսագրականներ, նրանց գործունեությունը և լուսանկարները։

“Dynamed” շտեմարանը կլինիկական բժիշկների համար

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը բաժանորդագրվել է DynaMed կենսաբժշկական շտեմարանին, որը հանդիսանում է ապացուցողական բժշկության տեսանկյունից կլինիկական հարցումների խոշորագույն ռեսուրս:https://www.dynamed.com/