ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Նորություններ և իրադարձություններ

Նորություններ


  • Գրադարանից կրկին հասանելի է UpToDate շտեմարանը։

    Գրադարանից կրկին հասանելի է UpToDate շտեմարանը։

    Տեղեկացնում ենք, որ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանից այսուհետև հասանելի է գիտականորեն հիմնավորված կլինիկական ռեսուրս հանդիսացող UpToDate շտեմարանը։ Հիվանդների բուժման ժամանակ պրոֆեսիոնալ խնամք ապահովելու նպատակով կլինիկական որոշումներ կայացնելիս UpToDate շտեմարանը Ձեզ կտրամադրի լավագույն փորձի վրա հիմնված վստահելի բժշկական ապացուցված տեղեկատվություն: Շտեմարանից կարող եք օգտվել գրադարանի տարածքից։

    Ավելին ․․․


  • Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

    Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով

    Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով 2022թ. հունիսի 24-ից 25-ը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի կունենա «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով դասընթացը: Զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Իսրայելից և ԱՄՆ-ից: Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ»…

    Ավելին ․․․


  • Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է

    Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է

    Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է Շնորհավորում ենք բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն օր փրկվում են բազմաթիվ կյանքեր։ Առանձնահատուկ շնորհավորում ենք ռազմական բժիշկներին․ որոնց կատարած աշխատանքը անգնահատելի է այս դժվարին օրերին։Մաղթում ենք քաջառողջություն, ուժ և եռանդ այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում։

    Ավելին ․․․