News
-
Գրադարանից կրկին հասանելի է UpToDate շտեմարանը։
Տեղեկացնում ենք, որ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանից այսուհետև հասանելի է գիտականորեն հիմնավորված կլինիկական ռեսուրս հանդիսացող UpToDate շտեմարանը։ Հիվանդների բուժման ժամանակ պրոֆեսիոնալ խնամք ապահովելու նպատակով կլինիկական որոշումներ կայացնելիս UpToDate շտեմարանը Ձեզ կտրամադրի լավագույն փորձի վրա հիմնված վստահելի բժշկական ապացուցված տեղեկատվություն: Շտեմարանից կարող եք օգտվել գրադարանի տարածքից։
-
Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով
Դասընթաց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով 2022թ. հունիսի 24-ից 25-ը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի կունենա «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով դասընթացը: Զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Իսրայելից և ԱՄՆ-ից:Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական…
-
Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է
Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է Շնորհավորում ենք բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն օր փրկվում են բազմաթիվ կյանքեր։ Առանձնահատուկ շնորհավորում ենք ռազմական բժիշկներին․ որոնց կատարած աշխատանքը անգնահատելի է այս դժվարին օրերին։Մաղթում ենք քաջառողջություն, ուժ և եռանդ այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում։